Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Հունիս 03,2015 15:58

Երևանի հիմնական դպրոցների 7-8-րդ դասարանցի 1500 աշակերտներ այցելել են Երևան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ թանգարանային էքսկուրսիաներ կազմակերպելու՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։

Դպրոցականները Երևան քաղաքի պատմության թանգարան այցելել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի ուղեկցությամբ։

Էքսկուրսավարներն աշակերտներին ներկայացրել են Երևանի պատմության թանգարանը՝ ըստ դարաշրջանները ներկայացնող հարկաբաժինների, ծանոթացրել Երևանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա՝ ցուցադրել Երևանի 17-19-րդ դդ. մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ գիդ-անիմացիան։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930