Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել

Հունիս 05,2015 16:47

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը ` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:

 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930