Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործով աշխատանքից հեռացվել է Կապանի փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» 

Հունիս 06,2015 10:45

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության  գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Գրել էինք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք են գողացել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով  կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը:

Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր 309-րդ հոդվածի` պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, որից հետո Կապանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930