Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվի 20 միավորները կիսով չափ պակասել են

Հունիս 10,2015 16:46

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է քննությունների արդյունքների բողոքարկումների եւ քննական միավորների պատկերը:

Քննական կարգի համաձայն, դիմորդները անհամաձայնության դեպքում, քննության արդյունքը բողոքարկում են 5 օր հետո՝ նույն կենտրոնում, որտեղ հանձնել են քննությունը:

Պարոն Իսպիրյանը տեղեկացրեց, որ բողոքարկումները ունեցել են կենսաբանություն եւ հայոց լեզու առարկաներից, կենսաբանությունից 2 բողոք՝ դիմորդի հիվանդության վերաբերյալ եւ 8 տեխնիկական բնույթի: Ինչ վերաբերում է հայոց լեզու առարկայի քննության արդյունքների բողոքարկմանը, այն կկայանա հունիսի 10-ին:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը փոխանցեց, որ հայոց լեզվի քննությանը մասնակցել է 6637 դիմորդ, բացակայել՝ 265-ը:

Հայոց լեզու առարկայից անբավարար է ստացել 7 %-ը, միջին միավորը 13,5 է, հիմնական արդյունքները գրանցվել են 7,5-17 միավորի շրջանակում (մոտ 60 %), 17-20 միավոր ստացել է 18 %-ը, 20 միավոր է ստացել 1.1 %-ը (77 հոգի):

Արա Իսպիրյանը հայտնեց, որ կենսաբանություն առարկայից անբավարար է ստացել 20 %-ը, միջին միավորը 13 է, 20 միավոր է ստացել 4,5 տոկոսը (65 հոգի): 13-17 միավորներն ավելի քան 40% են կազմում, 17-ից բարձրը՝ 22%: Համաշխարհային պատմության միջին միավորը 12,6 է, անբավարար ստացել է 11 %-ը, 20 ստացել է երկու դիմորդ:

Ինչ վերաբերում է աշխարհագրություն առարկային, ապա 20 միավոր է ստացել 10 հոգի: 12,8-ը այս առարկայի միջին միավորն է: Պարոն Իսպիրյանը փաստեց, որ անցյալ տարվա համեմատ կենսաբանություն առարկայի միջին միավորը 1-ով բարձրացել է, իսկ ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների պատկերը նույնն է մնացել:

Անցյալ տարվա համեմատությամբ հայոց լեզու առարկայի 20 միավորները կիսով չափ պակասել են, բավարար ստացածների թիվը չի փոխվել, իսկ միջին միավորները շատ են՝ 60%-ից ավելի:

ԳԹԿ-ից տեղեկացրին, թե այս տարի մի խստացում է մտցվել՝ որ դիմորդի մոտ գտնվի բջջային հեռախոս, անմիջապես հեռացվում է քննասենյակից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930