Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանը երեկոյան ադրբեջանցու հետ կվիճարկի բրոնզե մեդալը

Հունիս 13,2015 13:50 Share

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում ռուսաստանաբնակ Ստեփան Մարյանյանը Ռոման Ամոյանի նկատմամբ առավելության հասնելուց հետո պարտության մատնեց նաեւ գորգի տեր Էլման Մուխթարովին ու, մտնելով եզրափակիչ, հայաստանցի ըմբիշին սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստեղծեց:

Ամոյանը առաջին սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց դանիացի Տոբիաս Ֆոննեսբեկին եւ այսօր երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցու հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել