Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսին հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով. կան զոհեր

Հունիս 14,2015 12:31

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։

Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:

Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

Tbilisi

Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930