Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգձգումներ ԱՄՆ վիզաների եւ անձնագրերի տրամադրման գործընթացում

Հունիս 15,2015 17:03

ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա:  Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին:

Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո  ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Եթե դուք նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում եք ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեք, ապա դիմեք  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար:

Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում: Անհետաձգելի ուղևորությունների պարագայում խնդրում ենք կապ հաստատել հարցազրույցների նշանակման գրասենյակի հետ հետևյալ հղման միջոցով: Կարող եք նաև զանգել  +374-60-270-113 կամ +1-703-439-2353 հեռախոսահամարներով կամ Skype-ի USVISAARMENIA հասցեով: Անհետաձգելի մարդասիրական կարիքներով ԱՄՆ ուղևորվողները կարող են գրել մեզ [email protected] էլ. փոստի հասցեով:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ճամփորդական պլաններ ունեցող բոլոր անձանց ներողամտությունը: Հաճախակի տրվող հարցերի պատասխանները զետեղված են այստեղ: Նոր տեղեկություններ լինելուն պես՝ էջը թարմացվում է:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930