Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Մի պատվիրեք ու պատվիրված չեք լինի. Armlur.am

Հունիս 18,2015 23:01

Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.

– Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ հենց դուք էլ շրջանառում եք էդ լուրերը: Խոսքս լրատվամիջոցների մասին է: Ու ասեմ, որ բոլորովին օրիգինալ չեք: Բոլոր ժամանակներում էլ հնարածին ինտրիգներ սարքողներ եղել են, մանավանդ, երբ հարցը եկել է իրավապահ մարմինների արանքը սեպ խրելուն: Ես դա անբարոյականություն եմ համարում:

Բոլոր ժամանակների էդ ինտրիգները ոչ մի արդյունքի էլ չեն հասել: Դա չի ազդում ոչ ոստիկանության, ոչ դատախազության, ոչ ՀՔԾ-ի, ոչ էլ քննչականի համագործակցության վրա: Աշխատանքային հակասություններ եղել են ու կլինեն, հակառակ դեպքում առողջ համագործակցություն չենք ունենա, բայց դա ոչ մի կապ չունի ինտրիգանների պատմությունների հետ: Մեր կառույցները, առանձին-առանձին ու գործակցելով՝ նույն գործն են անում ու կարևոր գործը` ի տարբերություն բամբասող ինտրիգանների:

Բայց ես ուզում եմ էդ մարդկանց հարցնել՝ բա որ էդ կառույցները որոշեն, որ սկսելու են ձեզանո՞վ զբաղվել: Թե՞ մեզ արդեն էնքան փափուկ լիբերալ եք պատկերացնում, որ արդար դատից էլ չեք վախենում: Եվ ընդհանրապես. մի պատվիրեք ու պատվիրված չեք լինի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Armlur.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930