Լրահոս
Օրվա լրահոսը

Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

Հունիս 19,2015 14:20

Բոստոն, Մասաչուսեթս- Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը հայտարարություն է տարածել` հարգանքի տուրք մատուցելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.  «Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

«Կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի բեռը նաև առիթ է սա օգտագործելու որպես ևս մի հնարավորություն երաշխավորելու, որ 100 տարի առաջ տեղի ունեցածն այլևս չի որոշի ցեղասպանության զոհերի և այն իրականացնողների ժառանգների ներկայիս հարաբերությունները: Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` դրսևորելով մեր նվիրվածությունը արդարությանը, հղելով ամենամյա ցավակցական ուղերձներ: Կոչ ենք անում Իսրայելին անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` բարձրաձայնելով Հոլոքոստի մոխրից հառնած սեփական բարոյական ժառանգության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր վճռականությունն ամրապնդվում է, քանզի գիտենք, որ ունենք հրեա համայնքի մեր բարեկամների աջակցությունն ու համախոհությունը»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգի նախագահ Հերման Փուրությանը:

«Համագումարը տարիներ շարունակ աշխատում է Բոստոնի և ԱՄՆ տարբեր հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ` համընդհանուր նպատակ հետապնդելով լույս սփռել ամենուր, որտեղ առկա է անարդարությունը: Գնահատում ենք Մասաչուսեթսի Ռաբբիների խորհրդի այս պերճախոս հայտարարությունը և նրանց ներդրումը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- ասել է Փուրությանը:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930