Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնիան կկանխի իր քաղաքացիների «անօրինական» մուտքը Լեռնային Ղարաբաղ. Trend

Հունիս 19,2015 17:37

Էստոնիայի կրթության նախարարությունն իր կրթական հաստատություններում ուսումնական աշխատանքներ կանցկացնի, որոնց նպատակն է կանխել ուսուցիչների եւ աշակերտների «անօրինական» մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Trend.az»-ը, հղում կատարելով Ադրբեջանի կրթության նախարարությանը, նշել է, որ այս մասին Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանն ասել է Էստոնիայի կրթության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մադիս Լեպայոյեն:

Միքայիլ Ջաբբարովը նշել է, որ այս տարվա մայիս ամսին Էստոնիայի Տարտուի համալսարանի դասախոսների եւ ուսանողների «անօրինական» այցը Լեռնային Ղարաբաղ չեն համապատասխանում երկու հանրապետությունների բարեկամական հարաբերությունների ոգուն եւ հույս է հայտնել, որ նման բան ապագայում չի կատարվի:

Մադիս Լեպայոյեն էլ իր հերթին ցավ է հայտնել այցելության համար եւ ասել, որ Տարտուի համալսարանի ռեկտորը նամակ է ուղարկել Էստոնիայում Ադրբեջանի դեսպանատուն, որում ցավ է հայտնել եւ նշել, որ նմանատիպ միջադեպները կանխարգելելու համար ապագայում համապատասխան աշխատանքներ կանցկացվեն այդ երկրի համալսարաններում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930