Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանը պարգեւատրվեց «Դինամո» ՄԿ բարձրագույն կրծքանշանով

Հունիս 20,2015 19:53

«Դինամո» մարզահամալիրի դահլիճում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների միջեւ ֆուտզալի առաջնության եզրափակիչ խաղից հետո պարգեւատրման արարողության ժամանակ ՀՀ ոստիկանության մարտական ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը հունահռոմեական ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանին շնորհեց «Պատվավոր դինամոյական» կրծքանշան:

Մարզական կազմակերպության բարձրագույն կրծքանշանը հանձնելիս Գառնիկ Հայրապետյանը հայտարարեց. «Դուք բոլորդ գիտեք, որ այս օրերին Ադրբեջանում ընթանում են Եվրոպական 1-ին խաղերը եւ Հայաստանի հավաքական թիմերը այնտեղ՝ հարեւան երկրի մարզաբազաներում, պայքար են մղում: Էական չէ, թե նրանք այնտեղ մեդալ նվաճում են, թե ոչ: Հենց միայն այն, որ հայ մարզիկները, նրանց թվում մեր դինամոյականները, մեկնել են Ադրբեջան, արդեն իսկ հերոսություն է: Հենց այս պատճառով էլ դինամոյական Ռոման Ամոյանը պարգեւատրվում է այս կրծքանշանով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930