Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյանը՝ հոսանքի թանկացման մասին.«Բոլորս էլ վատ վիճակում ենք» (Տեսանյութ)

Հունիս 24,2015 17:18

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր «Բարեւ Երեւանի»՝ նիստը  բոյկոտելուն, ասաց, որ պետք է նախապես իրենց առաջարկը ներկայացնեին, քանի որ նիստի օրակարգը նախապես է կազմվում:

Մեր դիտարկմանը, որ նախապես հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին արտակարգ իրավիճակ կլինի Երեւանում, Բաղրամյան  պողոտայում, Նահապետյանն ասաց. «5 օր է արտակարգ իրավիճակ էր, նախապես մեզ տեղյակ պահեին իրենց առաջարկի մասին»:

Մեր այն հարցին՝ արդյոք բախումներ կլինե՞ն, Մարտի 1-ի սցենար, Նահապետյանը բացառեց Մարտի 1-ի կրկնությունը, նշելով՝ սա սոցիալական հարց է, քաղաքական չէ, բախումներ չեն լինի. «Եվ ես, որպես արտադրող, ասեմ՝ պետք է նորից ստեղծվի հանձնաժողով, մասնագիտական քննարկվի: Էլեկտրաէներգիայի սակագինը միակողմանի իջեցնելով 90-ականների վիճակը կլինի, էներգետիկ ճգնաժամ կլինի»:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, փոքր ՀԷԿ-ի սեփականատեր, գործարար տիկին Նահապետյանն ասաց. «Բոլորս էլ վատ վիճակում ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930