Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կրճատել հոսանքի ծախսը. քաղաքացիները լուծում են փնտրում. «168 ժամ»

Հունիս 25,2015 12:11

Մինչ Երևանում և Հայաստանի մարզերում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ            էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, մարդիկ այս ընթացքում միմյանց խորհուրդ են տալիս 1ԿՎտ հոսանքի դիմաց 6,93 դրամ ավելի վճարելու փոխարեն՝ օգտվել էներգախնայող լամպերից։

Եվ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ՝ վստահ լինելով, որ կհասնեն դրական արդյունքների, և միաժամանակ՝ միմյանց հուշում են՝ օգտվել էկոնոմ լամպերից։

Մարդիկ արդեն սկսել են մտածել, թե ի՞նչ կարելի է անել, որ գոնե հոսանքի ծախսը կրճատվի, ու ըստ այդմ՝ քիչ վճարեն։ Այսօր շուկան կարծես թե տալիս է այդ հնարավորությունը՝ առաջարկելով էկոնոմ լամպեր, որոնք, թերևս, կարող են լուծել գոնե բնակարանի լուսավորության համար քիչ հոսանք օգտագործելու խնդիրը։

Շրջեցինք տարբեր տնտեսական խանութներով և փորձեցինք պարզել, թե էկոնոմ լամպերն ի՞նչ առավելություններ ու թերություններ ունեն, որքանո՞վ են կրճատում հոսանքի ծախսը, ի՞նչ արժեք ունեն, և այլն։

Խանութներում առաջարկվում են տարբեր ապրանքանիշերի էկոնոմ լամպեր, որոնց արժեքը սկսվում է 500-600 դրամից և հասնում մինչև 3-4 հազար դրամի։ Էժան լամպերի որակից վաճառողները շատ դժգոհ են, ասում են, որ սովորական լամպերի նման կարճ կյանք ունեն։ Իսկ սովորական լամպերի վատ որակի մասին բոլորս գիտենք, դրանք 1-1.5 ամսից ավելի չեն օգտագործվում, բայց գնային առումով ավելի մատչելի են (100-1000 դրամ):

Էկոնոմ լամպերն աշխատում են 1000-4000 ժամ։ Էլեկտրաէներգիայի ծախսը կրճատում են մի քանի անգամ։ Օրինակ, էկոնոմ լամպի 15Վտ համապատասխանում է սովորական լամպի 60Վտ-ին, ինչն էլ կրճատում է հոսանքի ծախսը։

Վաճառողները խորհուրդ են տալիս հիմնականում չինական Torch էկոնոմ լամպերը, որոնք, ըստ նրանց՝ որակապես ավելի լավն են։ Դրանց արժեքը սկսվում է մոտավորապես 600 դրամից՝ կախված նրանից, թե քանի Վտ է ու քանի ժամվա համար է նախատեսված։ Օրինակ, 20Վտ (համապատասխանում է 100Վտ-ի) և, ասենք, մեկ տարի օգտագործվող լամպն արժե 800-900 դրամ։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930