Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ

Հունիս 29,2015 14:22

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտման 4 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները պահել մշտական հսկողության ներքո:

Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 26 արձանագրություն, որից 19-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման և 7-ը՝ ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքի համար: Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ուղղությամբ հսկողությունը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հատկապես բակային տարածքներում:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 53 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով տվյալ տարածքների ոռոգումը կատարվում է երկհերթ ռեժիմով: Նաև նշվել է, որ զուգահեռաբար ընթանում են ճմապատման և ծաղկապատման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը:

Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է հատուկ հսկողություն տակ պահել բակային տարածքների, թունելային կառույցների և ստորգետնյա անցումների լուսավորության անխափան ապահովմանը:

Առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ արգելելով դրանցում լողալը, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

Մայրաքաղաքում դպրոցների ավարտական և պետական քննությունների ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ թվով 145 հիմնական դպրոցների շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները՝ ստանալով հիմնական կրթության վկայականներ: Շրջանավարտներից 125-ը ստացել են հատուկ նմուշի գերազանցության վկայականներ: 13 միջնակարգ և կույրերի հատուկ դպրոցի 447 աշակերտները նույնպես հաջողությամբ հանձնել են քննությունները և ստացել վկայականներ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: 38 մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930