Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Մենք ունենք աշխարհում աննախադեպ երեւույթ»

Հունիս 29,2015 14:32

Ազատության հրապարակում այս պահին հավաքված են «Ոչ թալանի» նախաձեռնության ներկայացուցիչները: Նրանց է միացել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ զրուցում է նախաձեռնության անդամների եւ մտահոգ քաղաքացիների հետ:

Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ համարում է զգացմունքային իրավիճակ է առաջացել եւ հիմա անհրաժեշտ է հաղթահարել, որովհետեւ կարեւոր գործառույթ է տեղի ունենում. «Իրական գործընթացներ են մեր երկրի համար կատարվում, անհրաժեշտ է դրա փոխարեն ձեւավորվի կարծիքների փոխանակում փոխադարձ հարգալից մթնոլորտում: Ինչը բխում է մեր երկրի Սահմանադրությունից, որովհետեւ մենք պարտավոր ենք իրար կարծիքը հարգել եւ ոչ ոք չի կարող հարկադրել ինչ-որ մեկին հրաժարվել իր կարծիքից: Երբ որ երկրում նման իրավիճակներ են, բոլորը պետք է շարժվեն Սահմանադրությունով թե՛ ոստիկանությունը, թե՛ քաղաքացիները, թե՛ ապօրինի իշխանությունները, ուրիշ ճար չկա»:

Նրա խոսքերով՝ նստացույցի օրերի ընթացքում եղել է կուսակցությունների քարոզ, որն էլ հասել է բացարձակ հաջողության. «Կուսակցությունները եւ կուսակցապետերը զրկված են որեւէ հանրային վստահությունից, նաեւ եղել է մեծ քարոզ առաջնորդ գաղափարի դեմ, որ հանրության մոտ լինի անվստահություն ցանկացած առաջնորդի նկատմամբ: Հիմա մենք ունենք բացարձակ նոր երեւույթ, որ կա ակցիա, որը նույնիսկ կառավարող չունի: Երեկ ժամը 10-ից մինչեւ առավոտ մենք ունեցել ենք բողոքի ցույց, որը չի ունեցել կառավարող, համակարգող: Ես չակերտավոր ողջունում եմ լրատվամիջոցներին, Բաղրամյան 26-ի տրոլինգային ֆաբրիկային, իրենց իսկապես հաջողվեց սերմացնել այնպիսի անվստահություն ցանկացած մարդու նկատմամբ, որը որ փորձում է նման վիճակում համակարգում հաստատել, կառավարում իրականացնել: Արդեն մենք ունենք աշխարհում աննախադեպ երեւույթ՝ կա բողոքի ակցիա, նույնիսկ ոչ թե առաջնորդ, կառավարում չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930