Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«ԲՄՎ»-ի անիվը անցել է ավտոլվացման կետի աշխատակցուհու ոտքի վրայով

Հուլիս 14,2015 11:42 Share

Հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 1980 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն:

Հուլիսի 12-ին վերջինս բացատրություն է տվել, որ նախորդ օրը, ժամը 10-ին, Երևանի Աճեմյան փողոցի թիվ 18/2 հասցեում գործող ավտոլվացման կետում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ մտնելու ժամանակ կողային հայելիով հարվածել է իր կրծքավանդակին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ավտոմեքենայի հետևի անիվը անցել է ոտքի վրայով:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել