Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան

Հուլիս 14,2015 16:32

Այս պահին նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան: Քիչ առաջ Aravot.am-ը կապ հաստատեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից, համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ նաիրիտցիները դիմել են այդ քայլին, քանի որ խիստ վրդովված են, որ իրենց տրված խոստումը չի կատարվում:

Հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ վարչապետն անձամբ խոստացել էր, որ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը: Մինչդեռ այսօր «Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն իր մոտ է հրավիրել ցույցերը համակարգող խմբի անդամներին՝ տեղեկացնելով, որ պարտքը կմարվի միայն այն դեպքում, եթե աշխատակիցները գրավոր պարտավորություն ստորագրեն, որ հետագայում չեն պահանջելու աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերն ու տուգանքները:

Պարտավորության ստորագրման մասին Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մարդիկ պահանջում են, որ իրենց աշխատավարձը վճարվի ամբողջությամբ, ինչը խոստացել էր վարչապետը: Բայց այսօր պարզվեց, որ վաղը գումար չի լինելու, դրա համար էլ փողոցը պիտի փակվի»:

Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք դեմ չեն այդ թղթերը ստորագրելուն, բայց նաև նշեց. «Պարզվում է, որ այդ թղթերը պատրաստելու համար 3-4 օր ժամանակ է պահանջվում, դրանից հետո էլ մեկ շաբաթ է պետք, որ գումարը նստացնեն մեր հաշվին: Մենք հո լակոտ չե՞նք, հո երեխա չե՞նք, ինչքա՞ն կարող են մարդկանց խաբել»:

Մեզ հետ զրույցի ընթացքում Անուշ Հարությունյանից ոստիկանները պահանջում էին բացել պողոտան, նա էլ վրդովված ասում էր. «Մարդիկ իրավունք ունեն մեր փողերը չտալ, մենք իրավունք չունե՞նք փողոց փակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031