Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բուդաղյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Հուլիս 21,2015 11:44 Share

Վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հրապարակեց Արա Բուդաղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը: Ըստ որի` դատավորը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ Արա Բուդաղյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը:

Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին  դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել