Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մուտք են գործել տուն և բռնություն կիրառել

Հուլիս 22,2015 15:48

Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ: Վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հետախուզվող անձին փնտրելու պատրվակով մտել են ներս և սկսել են քաշքշել քրոջ դստերը, իսկ երբ ինքը միջամտել է՝ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Աշխեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031