Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը

Հուլիս 27,2015 11:48

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 26-ին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:

Մինչ այդ վարչապետ Աբրահամյանն այցելել է օլիմպիական գյուղ՝ հանդիպել Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին:

Հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ եկել է ոգևորելու ու հաղթանակ մաղթելու հայ մարզիկներին: «Այս հանդիպման համար շատ ուրախ եմ և եկել եմ անձամբ ձեզ հաջողություն և հաղթանակ մաղթելու: Միաժամանակ, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմանալ, թե ինչ խնդիրներ ունեք, ինչով ես կարող եմ աջակցել ձեզ»,- նշել է վարչապետը:

Հայ մարզիկներն ու մարզիչները նշել են, որ վարչապետի ներկայությունն արդեն իսկ շատ կարևոր է ու ոգևորիչ, և իրենք ամեն ինչ անելու են հաղթելու, մեդալներ նվաճելու համար:

Վարչապետն ասել է, որ կարևորում է Հայաստանում սպորտի զարգացումը ու պատրաստ է քննարկել սպորտի զարգացման հետ կապված ցանկացած առաջարկ:

1

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր հերթին նշել է, որ վարչապետի ներկայությունն ու քաջալերանքը թիմի համար շատ կարևոր են և հիշեցրել, որ վարչապետի նախաձեռնությամբ 2015թ. պետական բյուջեում մարզադպրոցներին և ազգային ֆեդերացիաներին, անկախ գերատեսչական պատկանելությունից, 170 մլն դրամին համարժեք մարզագույք է հատկացվել, ինչը սպորտի զարգացման համար կարևոր դերակատարություն ունի: Գաբրիել Ղազարյանը նշել է նաև, որ եվրոպացի շատ մարզիկներ, ովքեր այսօր մեծ հաջողություններ են գրանցում, ժամանակին մասնակցել են այս փառատոնին:

Նշենք, որ մարզական փառատոնին մասնակցում է 49 երկրի պատվիրակություն: Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ. այս տարի այն նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Ներկայացված 9 մարզաձևերից Հայաստանը մասնակցում է 6-ին. 6 մարզիկ մասնակցում է ձյուդոյի մրցաշարի, 3-ը՝ մարմնամարզության, 3-ը՝ ատլետիկայի, 3-ը՝ լողի, 4-ը՝ թենիսի, 3-ը՝ հեծանվային սպորտի: Ընդհանուր առմամբ Հայաստանը ներկայացնում է 22 մարզիկ:

Նույն օրը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի անունից Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031