Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդին դատարան է եկել, ասում է՝ «դատավորին եմ սպասում»

Հուլիս 27,2015 19:20

Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի «ճակատագիրը»: Մինչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու նրա խափանման միջոցի հարցը, Տիգրան Խաչատրյանի ճակատագրով հետաքրքրվող մի շարք անձինք նրան սպասում են դատարանում:

Պարբերաբար մոտենում են դատական նիստերի դահլիճին ու ականջ դնում: Մեր հարցին՝ մարզպետի ազգականնե՞րն եք, թե՞ Տիգրան Խաչատրյանի ընկերները, Նրանք ասացին՝ որեւէ կապ չունեն Տիգրան Խաչատրյանի հետ:

image-(2)

Այստեղ է նաեւ մարզպետի հորեղբոր որդին՝ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Նա նույնպես անհանգիստ էր ու պարբերաբար մոտենում էր դատական նիստերի դահլիճին:

Aravot.am-ի հարցին` Տիգրան Խաչատրյանի ազգակա՞նն եք, ասաց՝ ոչ. «Դատավորին եմ սպասում», բայց չմանրամասնեց՝ ինչու ու զայրացավ, որ լուսանկարում էինք իրեն:

Պահանջեց հեռացնել լուսանկարը, իսկ բացասական պատասխան ստանալուց հետո, հանեց հեռախոսն ու ասաց՝ ես էլ ձե՞զ նկարեմ հիմա: Հետո զայրացած հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031