Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում գտնվել է հնագույն ատամ

Հուլիս 30,2015 13:00

Ռիա-Նովոստիի փոխանցմամբ` Ֆրանսիացի սիրողական մակարդակի մի խումբ հնագետներ գտել են մարդու ատամ, որի տարիքը, ըստ նրանց, թվագրվում է 560 000 տարի: Հնամյա ատամը գտնվել է Կոն դ՛ Արագո քարանձավում, որը  մոտ է Պերպինյան քաղաքին:

Որոշ մասնագետների համոզմամբ` ատամի տարիքը չի կարող գերազանցել 100 հազար տարեկանը, քանի որ, օրինակ, ըստ պալեոանթրոպոլոգ Ամելի Վիալետի` հնագույն «եվրոպացին», գիտական տվյալներով,  100 000 տարեկան է: Հետազոտողները համոզված են, որ ատամն ուսումնասիրելով` կարող են արժեքավոր տեղեկություններ իմանալ Եվրոպայի հնագույն բնակիչների մասին: Ատամի ավելի «ծեր» լինելուն, սակայն, հակված է  ուսումնասիրողների մեծ մասը:

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031