Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն չեն առնում, փող չկա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 30,2015 11:05

ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում արձանագրված միտումները, հանգել է եզրակացության, որ մասնավորապես՝ Երեւանի բազմաբնակարան շենքերում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջինացված գինը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 600 դրամով կամ՝ 0.2 տոկոսով։ Բայց սա՝ դրամով հաշվարկելու դեպքում։ Անշարժ գույքը Հայաստանում միշտ էլ գնահատվում է դոլարով։

Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ բնակարանները մեկ տարվա ընթացքում էժանացել են ավելի քան 14 տոկոսով։ Ուշագրավ է, որ նույնիսկ բնակարանների այդչափ էժանացման պայմաններում արձանագրվել է առուվաճաոքի գործարքների կտրուկ նվազում։ Օրինակ՝ Երեւանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, նվազել է 26.7 տոկոսով։ Իսկ Հայաստանի ողջ տարածքում բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների առուվաճառքների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 34.2 տոկոսով։

Նույնն է պատկերը անշարժ գույքի մյուս՝ առանձնատների սեգմենտում։ Չնայած գների կտրուկ անկմանը՝ առուվաճառքի գործարքների թիվը նույնպես կտրուկ նվազել է։ Երեւանում այդ նվազումը կազմել է 7.9 տոկոս, իսկ մարզերում՝ 22.4 տոկոս։

Հիփոթեքային շուկայի վիճակը նույնպես տխուր է։ Ըստ կադաստրի հրապարակած տվյալների, Հայաստանում հիփոթեկային գործարքների թիվը այս տարվա առաջին կիսամյակում եղել է ընդամենը 609: Դրանց մեծագույն մասը կամ՝ 447-ը՝ Երեւանում։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հիփոթեկային գործարքների թիվը, ընդհանուր առմամբ, Հայաստանում նվազել է 39.2 տոկոսով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031