Լրահոս
Օրվա լրահոսը

«Fly project»­-ի համերգը Հայաստանում

Օգոստոս 26,2015 17:41

Ռումինական «Fly project» խումբն այսօր երեկոյան արդեն Հայաստանում կլինի և օգոստոսի 28-­ին համերգ կունենա «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի «Կոլիզեյ» սրահում:

Խմբի անդամները Հայաստան են ժամանում համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում:

«Մեր նպատակն է խթանել զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ստեղծել նոր հնարավորություններ տուր օպերատորների և գործակալությունների համար: Դրա համար էլ նախաձեռնել ենք միջոցառումների մի մեծ շարք, որի մեկնարկը տալիս ենք «Fly project»­-ի համերգով: Նախատեսում ենք կազմակերպել տարաբնույթ համերգային շոու ծրագրեր, փառատոներ, ինչպես նաև մրցանակաբաշխություններ համաշխարհային հայտնի երգիչների, արվեստի, սպորտի գործիչների մասնակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի բաժնի տնօրեն Գայանե Հարությունյանը:

Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանի տեղեկացմամբ՝ համերգը դիսկոտեկ ձևաչափի մեջ է լինելու, որին մասնակցելու են Հայաստանում ճանաչում ունեցող դիջեյներ՝ DJ Arik K­, DJ Vakcina­, DJ Smoke, DJ Arni Rock­, DJ Dale: Ծրագրում նախատեսված է նաև Իվետա Մուկուչյանի համերգը, ում կօգնի DJ Sergo­-ն:

Համերգի սկիզբը ժամը 19:30­-ին է, այնուհետև 21:30-­ից կսկսվի «Fly project»­-ի համերգը:

Վարդան Բաբայանը լավ պատրաստված ձայնային ու լուսային շոու է խոստանում. «Սրահը թույլ է տալիս տեղավորել երկու հազարից ավելի մարդ: Կա նաև մեծ պարահրապարակ, ինչը միանգամայն հնարավոր է դարձնում ամառվա վերջին մեգափարթիի անցկացումը»,­- հավելեց նա:

Նշենք, որ «Fly project» խմբի անդամները համերգից մեկ օր առաջ՝ օգոստոսի 27-­ին՝ ժամը 18:00-­ին, Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Վերջիններս հնարավորություն կունենան գնված տոմսերի վիճակահանությամբ խմբի անդամների հետ սելֆի անել ու ստորագրություն ստանալ: Տեղեկացնենք, որ համերգի տոմսերն արժեն 6­-10 հազար դրամ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31