Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը` ազատության մեջ

Սեպտեմբեր 02,2015 20:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է ոչ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց համար նախատեսված պահման վայր:

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունվարի 29-ի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով:

Մանրամասները` շուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել