Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը չի կարող վախենալ Ռոբերտ Քոչարյանից. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 03,2015 12:19

Հասարակությունը չի կարող վախենալ Ռոբերտ Քոչարյանից, դրա ապացույցը նաեւ մարտի 1-ն էր, իսկ այ Սարգսյանը վախենում է, այն էլ ինչպես է վախենում։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ՛ Ռոբերտ Քոչարյանը մտնում է խաղի մեջ, իսկ ՀՀԿ-ն զուգահեռաբար իրականացնում է իրավահաջորդ օպերացիան՝ սահմանադրական բարեփոխումների անվան տակ։ Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը, զրկված լինելով հանրային վստահությունից, եւ Սերժ Սարգսյանը, դարձյալ զրկված լինելով հանրային վստահությունից, հենվելու են նույն ռեսուրսի վրա։ Եվ խոսքն այստեղ ոչ թե էլեկտորատի, այլ կրիմինալ-օլիգարխիկ ռեսուրսի մասին է։ Այսինքն՝ խնդիրներն առաջանալու են Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ՝ հենարանի մասով։ Հենց հենարանի «կիսում-բաժանումից» է վախենում Սերժ Սարգսյանը։

Եթե շարունակենք տրամաբանությունը՝ ստացվում է՝ Սերժ Սարգսյանը փորձում է հասարակությանը վախեցնել նրանով, ինչից ինքն է վախենում։ Իր վախը հասարակության վզին փաթաթելու սցենարով Սարգսյանը չի կարող կասկածելի դարձնել «Ոչ»-ի գաղափարախոսությունը։ Իսկ այ իր համար Քոչարյանի խաղի մեջ մտնելը միանգամայն վտանգավոր կարող է լինել, ինչու՝ որովհետեւ հենարանի կազմաքանդումը համապատասխան ուժեղ ազդակ կարող է լինել հենց Սարգսյանի ռեժիմի համար։ Իսկ որ երկուսի մեկ հենարանում կարող են խնդիրներ առաջանալ՝ կասկածից վեր է։ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս հեղինակություն է օլիգարխների, կրիմինալ դեմքերի ու իշխանության «բարիքներից» օգտվողների շրջանակներում, ուստի՝ նրա խոսքը կարող է որոշակի գործընթացների հանգեցնել բացառապես իշխանության եւ ոչ երբեք հասարակության ներսում։ Թուլացնել ռեժիմի հնարավորությունները կեղծելու հանրաքվեն Ռոբերտ Քոչարյանը կարող է, իսկ հանրային տրամադրությունների վրա ազդել՝ այլևս երբեք։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930