Լաս-Վեգասում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են նաեւ օլիմպիական ուղեգրեր:
Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակի հաջորդ օրը մեր մյուս ըմբիշները՝ Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանը, Էդուարդ Սարգսյանը եւ Էդգար Խաչատրյանը, ցավոք, պայքարից դուրս մնացին առաջին կամ երկրորդ գոտեմարտերից:
Այսօր մրցագորգ մտնելու է մեր վերջին ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որի մեկնարկային մրցակիցը 1/16 եզրափակչում ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեն է: Կհաջողվի՞ Մաքսիմին օլիմպիական երրորդ ուղեգիրը բերել մեր հավաքականին, այսօր ցույց կտա մրցագորգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ