Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյանի որդուն առաջադրված առեւանգման մեղադրանքով քրգործը կարճվել է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2015 08:49

«Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի որդուն` Ռոմա Գասպարյանին, պարզվում է՝ կարճվել է:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

Իհարկե, հետագայում` երկու ամիս անց, նրան ազատ էին արձակել, բայց քրեական գործի քննությունը չէր դադարեցվել, քանի որ ԲՀԿ-ն դեռ ամբողջությամբ չէր նահանջել: Սակայն երեկ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասացին, որ նշված քրեական գործը կարճվել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930