Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Սեպտեմբեր 15,2015 10:56

Միացյալ քաղաքական խորհուրդը բարձր գնահատելով «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մտավորականների խորհրդի ահազանգը առ այն, որ ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը իրականում քայքայիչ գործողություն է, ուղղված Երկրի ու Ազգի դեմ: Ռեժիմի վերարտադրմանը միտված կուսակցությունների միակողմանի հայտարարությունները, վերաբերվող պատգամավորական տեղերի վերաբաշխմանը, իրականում քողարկում են Ազգային Ինքնությանն ու Երկրի ոչնչացմանն ուղղված դրույթները, որոնք պարարտ հող են ստեղծելու գենդերային և յուվենալ օրենքների ողջ փնջի կիրառմանը` համասեռամոլների միջոցով, մեր ընտանիքներից երեխաների օտարմանը, տարաբնույթ ընտանիքների կողմից երեխաների փաստացի «որդեգրմանը», գեյ շքերթներին, նրանց բացեիբաց գործունեությանը ու քարոզչությանը, ընդհուպ մինչև գրականության և տեսանյութերի տարածմանը մեր կրթօջախներում և հիմնարկներում:

Այդ նախագիծը թույլ է տալու արտաքին կառավարման սահմանադրորեն հաստատման, ինքնիշխանության նվազման, քանի որ մեր օրենքները ստորադասվելու են միջազգային նորմերին (81-րդ հոդված): Շեշտենք, որ այս գործընթացները երբևէ կանգ չեն առնելու:

Երկրի ճիզվիտական ոչնչացման գագաթնակետն է «Սահմանադրական բարեփոխումների» նախագծի 81-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի մեր օրենքները մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոդատարանի որոշումները: Իսկ այդտեղ`օրինակ մարդկային սեռերի կողմնորոշման հարցում, ի տարբերություն մեր ընկալման, որը Աստծո կողմից մեզ տրված շնորհն է, գրված է, որ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր սեռը: Եթե ասենք տղամարդը իրեն կին է զգում, ուրեմն նա կին է: Եվ այս կետերով պայմանավորված սարսափելի մեխանիզմը գործելու է ոչ միայն մեր ինքնության վերաբերող, այլ բոլոր հարցերում: Օրինակ սեփականության, բանակի, պետական կառավարման, արտասահմանցիներին հողի վաճառքի և այլն, որոնք ընկալվելու և մեկնաբանվելու են այնպես ինչպես հասկանում են միջազգային կառույցներում: Միայն այսքանը բավարար է, որ Երկրի ու ժողովրդի հոգսերով մտահոգ և պատասխանատու ցանկացած անձ ու հանձնախումբ մերժի այդ փաստաթուղթը, չխոսելով նմանատիպ մյուս դրույթներից, որոնցով պարզապես առլեցուն է հիշյալ փաստաթուղթը: Սակայն նշվածը ոչ միայն տեղի չի ունենում, այլև շարունակվում են պնդումները այս փաստաթղթի կարևորության մասին: Այստեղից պարզ է դառնում, որ կա հատուկ շահագրգռվածություն, որը անհրաժեշտ է պարզել, հիմնովին չեզոքացնելու համար:

Այս իրողությունից հետո զարմանալի չէ այն փաստը, որ այսօր, երբ տարբեր երկրներում տեղի ունեցող ներքին ցնցումները անմիջապես գործիք են դառնում տերությունների քաղաքական նպատակների իրականացման համար, մեր Երկրի ներսում ակնհայտ տրոհման բերող այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումներ» առաջացնող գործընթացը դեռ մնում է օրակարգում: Եվ հնարավոր աղետալի զարգացումների գոտում երկիրը պահելու համար պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր այս գործընթացը պահպանում են:

Այս բանից հետո մեր բոլորիս խնդիրն է, ոչ միայն օրակարգից հանել այս փաստաթուղթը, այլ կոտրել այն համակարգը, որը երկրում ձևավորել է նույն այս ճանապարհներով դրսից երկրին թելադրվող օրենքների մեխանիզմը և փոխարինել այն մեր Ազգային Բնական համակարգով:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

նախագահ Պ. Մակեյան

  «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

քաղաքական խորհրդի նախագահ Ա.Խաչիկյան

   «Հայրենիք և պատիվ» կուսակցություն

նախագահ Գ.Մարգարյան

   «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն

նախագահ Գ.Հովսեփյան

   «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

նախագահ Ս.Գիմիշյան

 Քաղաքական գործիչներ

Մանուչարյան Աշոտ

Խաչատրյան Վարդան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930