Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանն ազատվել Է տնային կալանքից

Սեպտեմբեր 16,2015 12:12

ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քննիչի որոշմամբ` Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը` պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել է «այն բանի կապակցությամբ, որ լրացել է կալանքի տակ պահելու` օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը»:

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին մյուս գործով (որն ստացվել է Բաշկիրիայից սենատոր Իգոր Իզմեստեւի մորից)՝ անցյալ տարվա սեպտեմբերից:

Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերադարձնելով լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը սահմանված է 12 ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930