Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. «Ռուսաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել բաներ, որոնք չի կարող անել Արևմուտքը». «168 ժամ»

Սեպտեմբեր 17,2015 12:06
Pol

«168 ժամի» զրուցակիցն է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայում՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը

– Պարոն Գոբլ, իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Բաքու իրականացրած այցից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել լուրջ հարձակողական զինտեխնիկա՝ լինելով ՀՀ ռազմավարական գործընկերը։ Արևմուտքն իր հերթին՝ զբաղված է Սիրիայով, Ուկրաինայով, ներգաղթյալների ճգնաժամով, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, հակամարտության չկարգավորման հետևանքով շարունակաբար լարում է շփման գիծը։ Ո՞ւմ ձեռքին է ներկայիս իրավիճակում բեկում մտցնելու բանալին։

– Ռուսաստանը փոխվում է՝ փոխելով իր առաջնահերթությունները, թեև ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանը ցանկացել է Ադրբեջանին ստիպել փոխել ուղղությունն Արևմուտք-Արևելք հակամարտությունում, երբ դա պատահի՝ Ռուսաստանը միանգամից կդավաճանի Հայաստանին, քանի որ մուտք կստանա դեպի ադրբեջանական նավթ և Իրանի ուղիղ կապ։ Կարծես մենք այսօր հենց սա ենք տեսնում։ Ի՞նչն է ինձ համար զարմանալի։ Կան հայեր, որ դեռ մտածում են, թե Ռուսաստանը միշտ նրանց հետ կլինի։ Այնինչ Պուտինն Ուկրաինայում ցույց տվեց, որ չկա երկիր, որի վրայով չի քայլի նա, չի անցնի, եթե դրանից կունենա օգուտներ։

– Ստացվում է, որ Ադրբեջանի վատ հարաբերություններն Արևմուտքի հետ ստիպում են նրան նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ. Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, խոսվում է նոր ռադիոլոկացիոն կայան Ադրբեջանում կառուցելու մասին, խոսակցություններ կան նաև այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին ցանկանում է միացնել ԵՏՄ-ին, և դա դառնում է իրատեսական, քանի որ Ադրբեջանի իշխանությունների բանեցրած ռեպրեսիաները քաղաքացիական հասարակության դեմ ավելի են սրում Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ռուսաստանի այս ջանքերի համար։

– Չեմ կարծում, որ Բաքու-Արևմուտք հարաբերություններն այս իմաստով շարժիչ ուժ ունեն։ Կարծում եմ, որ Մոսկվան հարաբերությունների կարգավորման է ձգտում երկար ժամանակ։ Ակնհայտորեն Արևմուտքն անխնա քննադատության է ենթարկում Ադրբեջանի գրանցած բացասական ռեկորդները մարդու իրավունքների ոլորտում, բայց մյուս կողմից՝ Արևմուտքը պայքարել է Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալու համար՝ նավթի, Իրանի, Կասպյան ավազանի միջոցով միջինասիական երկրներին հասանելիություն ունենալու նպատակով։ Իհարկե, ճիշտ է, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել բաներ, որոնք չի կարող անել Արևմուտքը։ Պուտինի իշխանությունը երբեք չի քննադատի այլ ղեկավարի՝ մարդու իրավունքի ոլորտում գրանցվող կոպիտ խախտումների համար։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930