Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

Սեպտեմբեր 18,2015 12:36

Օրեր առաջ տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը: Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն ունեին իրենց խաղերը ներկայացնել Ժյուրիի անդամներին և ստանալ խորհրդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Ժյուրիի անդամների կարծիքով՝ առաջնությանը գրանցված և մասնակցող մասնակիցները, ովքեր այսօր արդեն 20-ն են, արդեն իսկ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունավետ թիմային աշխատանք: Առաջնության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 6-ը, այնպես որ ոլորտով հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել www.opengame.am կայքում:

«Բաց խաղ»  առաջնությունն  արդեն 5-րդ տարին անընդմեջ  կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաև Huawei ընկերությունը:

OG3

Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում:  Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:

Տեղեկացնում ենք, որ «Բաց խաղ»  առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ  կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:

Նշենք, որ առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930