Լրահոս
Օրվա լրահոսը

1961-1990թթ. Հայաստանում միջին   ջերմաստիճանը բարձրացել է 1,03 տոկոսով, տեղումները նվազել են 10 տոկոսով

Սեպտեմբեր 19,2015 13:26

«Անտառային հրդեհների մարում հոսող ջրերի միջոցով, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով եռօրյա սեմինարի վերջին 2 օրը՝ սեպտեմբերի 18-19-ին, անցկացվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնում: Սեմինար-գիտաժողովին  մասնակցում էին  Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետեր,  Հայաստանի Փրկարար ծառայության աշխատակիցներ, ՀՀ կառավարության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀԿ-ների  ղեկավարներ,լրագրողներ:

«Զիկատար» կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ ծրագիրն  իրականացվում է Եվրամիության  ֆինանսավորմամբ, այն կենսագործելու համար  իրենց կազմակերպությունը համագործակցում է Հունաստանի Կավալայի տեխնոլոգիական ինստիտուտի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Թուրքիայի համապատասխան համալսարանների եւ կազմակերպությունների հետ: Նա  հայտնեց,  որ վերջին 10 տարում Հայաստանում անտառային հրդեհների թիվն ավելացել է:  Ծրագրի նպատակն է անտառներում որոշել առավել հրդեհավտանգ տարածքները, ճանապարհներ կառուցել դեպի ջրավազանների տարածքներ,  որպեսզի անտառներում  հրդեհների դեպքում մեքենաները շտապ լիցքավորվեն ջրով եւ կարողանան արագ մարել հրդեհները:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության  ծրագրերի համակարգող   Դիանա Հարությունյանն ասաց,  որ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով 1961-1990թթ. Հայաստանում միջին  ջերմաստիճանը բարձրացելէ 1,03 տոկոսով, տեղումները նվազել են 10 տոկոսով, ավելացել է անտառային հրդեհների թիվը:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930