Լրահոս
Օրվա լրահոսը

Տուղտ դեղատուի արմատը` լարինգիտի, բրոնխիալ ասթմայի եւ այլ հիվանդությունների դեմ

Սեպտեմբեր 21,2015 11:30

Մինչեւ 2 մետր բարձրությամբ բազմամյա այս խոտաբույսը մեծ քանակությամբ պարունակում է լորձ, ասպարագին, լեցիտին, ֆիտոստերին, պեկտին, տանին, օսլա, հանքային աղեր: Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում է արմատը։ Այն կարելի է հավաքել ինչպես ապրիլ-մայիս, այնպես էլ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա մաքրել արտաքին կեղեւից եւ չորացնել զով տեղում` լավ քամհարվող սենյակում կամ չորանոցում։ Չոր հումքը խորհուրդ է տրվում պահել փայտե տուփերի մեջ կամ պարկերում։

Բույսի մեջ եղած լորձը պատում է լորձաթաղանթը բարակ շերտով` պահպանելով այն հետագա գրգռումներից։ Այն նաեւ փափկացնում է կոշտ բորբոքային թաղանթները (կոկորդի եւ բկանցքի լորձաթաղանթի վրայի քորը)։ Տուղտը իր կոլոիդ հատկությունների շնորհիվ հեշտացնում է խորխարտադրությունը, ունի ստամոքսի լորձաթաղանթը լորձապատող հատկություն։

Կիրառվում է շնչառական օրգանների հիվանդությունների` բրոնխիտների, տրախեիտների, լարինգիտների, բրոնխոպնեւմոնիաների եւ բրոնխիալ ասթմայի ժամանակ։ Փափկացնում է կոշտ հազը եւ բավականին արդյունավետ միջոց է տանջալից հազով ուղեկցվող լարինգիտների դեպքում։ Հաջողությամբ կիրառվում է նաեւ գերսեկրետոր գաստրիտների, ստամոքսի 12֊մատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ։
Ներքին ընդունման ձեւով այն հաջողությամբ կիրառվում է մակերիկամների գործառնության խանգարման դեպքում, օգտակար է նաեւ էկզեմայի, փսորիազի բուժման համար։

Կիրառման նպատակով պատրաստվում է եփուկ` 6 գրամ (2 ճաշի գդալ) հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ եռացրած տաք ջուր, փակել կափարիչով եւ 30 րոպե տաքացնել եռացող ջրի մեջ (ջրային բաղնիքում), այնուհետեւ սառեցնել սենյակային ջերմության պայմաններում 10 րոպե եւ քամել։ Ստացված ջրաթուրմը նոսրացնել եռացրած ջրով եւ հասցնել իր նախնական ծավալին։ Պահել զով տեղում՝ 2 օրից ոչ ավելի։ Խմել տաք վիճակում 1/2-1/3 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930