Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի Հայ Համայնքը տոնեց Հայաստանի Հանրապետության 24-րդ տարեդարձը. armenian-community.ge

Սեպտեմբեր 22,2015 15:48

Սեպտեմբերի 21-ը` Հայաստանի Անկախության Օրը`տոն բոլոր հայերի համար, անկախ նրանից ապրում է նա Հայաստանում, թե հեռավոր Համայնքում: Մեր Հայերնիքը մեկն է, և Հայաստանի Նոր Հանրապետության ծնունդը տոն է բոլորիս համար: Մեր ժողովրդի ավանդույթի համաձայն` տոներն ընդունված է նշել մտերիմների հետ: Տոնել պետք է անկեղծորեն, ուրախ և ինչո՞ւ ոչ աղմկոտ:

Աղմկոտ, ուրախ ու տոնական տրամադրություն էր սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի միակ հայկական «Հին Երևան» ռեստորանում: «Վրաստանի Հայ Համայնք»-ի Երիտասարդական-Ուսանողական Միությունը նշել է Հայաստանի Հանրապետության 24-րդ տարեդարձը:

Հնչեցին ազգային երգեր, պարեր, Անկախության, Ազատության և Հայաստանի Միավորման կենացներ, կենացներ հայ ժողովրդի ծաղկման համար, խմվեց հայերի կենացը, որոնք անկախ ամեն ինչից շարունակում են հայ մնալ, հնչեցին Վրաստանի և հայ-վրացական միության, ինչպես նաև Վիրահայության և վիրահայ Համայնքի ամրապնդման կենացները… Ահա թե ինչ էր կատարվում սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում Հայաստանի Անկախությանը նվիրված տոնակատարության ընթաց     քում:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնք»-ը դեռևս 10 տարի առաջ` 2005թ. առաջին անգամ Թբիլիսիում զանգվածային կերպով նշեց Հայաստանի Անկախության Օրը: Ինչքան էլ զարմանալի է, այն օրերին Թբիլիսիում համազգային հայկական տոներ տոնելն ընդունված չէր… Տասը տարի անց Հայաստանի Անկախության օրը և այլ համազգային տոներ նշելը թբիլիսահայերի համար դարձել է բարի ավանդույթ:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930