Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցնելու համար, որ Ղարաբաղը գոյություն ունի՝ Ադրբեջանին պետք է ժամանակ առ ժամանակ այնտեղ կրակել. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2015 11:36

Հատված Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հարցազրույցից:

– Նյու Յորքում կայանալու է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ընդ որում, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարված իրադրության կապակցությամբ, իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին միջազգային իրադրությունում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ու սա ի՞նչ «խոստովանություն» է ռուս դեսպանի կողմից։

– Քանի որ Ղարաբաղի թեման միջազգային   հարաբերությունների առաջնահերթ հարցերից չէ, ավելի լուրջ ճգնաժամեր կան, որոնց վրա կենտրոնացել է աշխարհը, իսկ Ղարաբաղը սառեցված թեմա է, և այնպիսի ուշադրություն չի գրավում, ինչպես դրությունը Սիրիայում կամ Ուկրաինայում։

– Գուցե, բայց Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղը ևս սառեցված թեմա չէ։

– Այո, կարելի է ասել՝ բանակցային գործընթացը շարունակվում է, բայց փաստացի մարտական գործողություններ չկան, այսինքն՝ սառեցված է։ Պայմանականորեն ասած՝ Ադրբեջանն այժմ ձգտում է ևս մեկ անգամ հիշեցնել,  որ  կան  տարածքային հարցեր, որոնցում ինքն իրավացի է, իսկ Հայաստանը՝ մեղավոր, կրկին հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը և փորձել աջակցություն ստանալ հնարավորինս շատ լուրջ խաղացողներից։ Հիշեցնելու համար, որ Ղարաբաղն ընդհանրապես գոյություն ունի, և հիշեցնելու համար դրան հարակից շրջանների մասին, Ադրբեջանին պետք է ժամանակ առ ժամանակ այնտեղ կրակել, որովհետև, եթե չեն կրակում, դա ոչ մեկին չի հետաքրքրում՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ մյուսներին։

Իսկ երբ սկսվում է հակամարտության սրացում և, թեկուզ տեսական ռազմական գործողություններ, օգտագործելով ծանր տեխնիկա, պետք է դրան կրկին անդրադառնալ ու հիշել բանակցային գործընթացի մասին, որը, վատ թե լավ, ընթանում է։

Ես կարծում եմ, որ Ալիևի համար հիմա շատ կարևոր է առավելագույն ուշադրություն հրավիրել այդ թեմային, նաև ներքին լսարանին ցույց տալով խնդրի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։

Ի վերջո, ոչ միայն Հայաստանն է գտնվում ճգնաժամում, այլև Ադրբեջանում տնտեսական դրությունը լավ չէ՝ պայմանավորված նավթի գների անկմամբ, իսկ որքան հասկանում եմ, նավթի գները դեռ երկար ժամանակ չեն բարձրանա, եթե ընդհանրապես բարձրանան։ Ընդհանուր առմամբ՝ ակնհայտ է, որ իրավիճակը, երբ տնտեսական աճը հետզհետե դադարում է, և սկսվում են խնդիրները, երբ բնակչության կենսամակարդակը սկսում է ընկնել, հարկավոր է հանրության ուշադրությունը տեղափոխել այլ թեմայի վրա, որը, ի դեպ, նրանց հասարակությունում միշտ «տաք» է պահվում, և հավատացեք, ես հաճախ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, նրանց մոտ Հայաստանի հանդեպ ատելության մակարդակն ուղղակի անցնում է բոլոր սահմանները։

Ալիևին հարկավոր է որոշակի առաջընթաց ցույց տալ խնդրի կարգավորման հարցում, եթե ոչ՝ Ղարաբաղի վերադարձ, ապա՝ գոնե հարակից տարածքների ինչ-որ մասի վերադարձ, ինչի մասին Ադրբեջանը մշտապես խոսում է։ Այսինքն՝ Բաքուն փորձում է ցույց տալ իր վճռականությունը, այդ թվում՝ կիրառելով ուժային լուծումներ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930