Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյանը բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ է պետք անել հավաքականի խաղը կազմակերպելու համար. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 13,2015 10:56

Հավաքականի գործող մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի նվիրյալներից է, երկար ժամանակ մեր հավաքականի հենասյուներից է եղել որպես խաղացող, որպես ֆուտբոլիստ։ Բայց Հովսեփյանի կենսագրության ուսումնասիրությունը ոչ մի տեղեկատվություն չի տալիս, թե նա ֆուտբոլային խաղի կազմակերպման ոլորտում տեսական ի՞նչ գիտելիքների է տիրապետում, համապատասխան կրթություն ստացե՞լ է, թե ոչ։ Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ ժամանակակից ֆուտբոլը առաջին հերթին գիտելիքի, ստեղծագործության, իմպրովիզացիայի վրա է հիմնված։ Լավ ֆուտբոլիստ լինելը ամենեւին չի նշանակում լավ մարզիչ լինել, եւ, զուգահեռաբար, հնարավոր չէ լավ մարզիչ լինել՝ առանց ժամանակակից ֆուտբոլի տեսության զարգացումներին լրջորեն տիրապետելու։ Սարգիս Հովսեփյանը ֆուտբոլային բավարար գիտելիքներ ունեցող մարդու տպավորություն չի գործում եւ չի գործել երբեք, ու նրա կենսագրության  մեջ չկա մի նշում, որ կփոխի այդ ընդհանուր տպավորությունը։

Հաջորդ կարեւորագույն խնդիրը հետեւյալն է. պետք է վերջ տալ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչի պաշտոնները համատեղելու պրակտիկային։ Եթե «Փյունիկի» փաստացի սեփականատերը եւ ՀՖՖ նախագահը նույն մարդն է, դա դեռ չի նշանակում, թե «Փյունիկն» ու ազգային հավաքականը նույն բանն են, եւ նրանց շահերը միշտ եւ ամեն ինչում համընկնում են։ Հավաքականի մարզիչը պետք է ավելի լայն հայացք ունենա եւ հավաքականի հետ կապված որոշումներում լինի ինքնուրույն։ Սարգիս Հովսեփյանն, անկեղծ ասած, նաեւ այսպիսի մարդու տպավորություն չի գործում։

Իրականում այն տպավորությունն է, որ Հովսեփյանը բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ է պետք անել հավաքականի խաղը կազմակերպելու համար՝ ռազմավարական իմաստով, եւ ինչպես է պետք հավաքականի խաղը կազմակերպել- շտկել՝ մարտավարական իմաստով։ Այն տպավորությունն է, որ Հովսեփյանը խաղի ընթացքում այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում խաղադաշտում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031