Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում

Հոկտեմբեր 15,2015 21:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային Երևանում:

Երկու քաղաքների ղեկավարները նախ այցելել են Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում բացված «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում նաև տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, որոնցից մեկն էլ այս ցուցահանդեսն է: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Սերգեյ Գորբանը Հանրապետության Հրապարակում հետևել է երգող շատրվաններին, շրջել Հյուսիսային պողոտայում և Ազատության հրապարակում: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտիները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրած վայրերից են և մշտապես մարդաշատ են:

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար` Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարն իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին և ընդգծել, որ տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ ու հարմարավետությամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031