Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով

Հոկտեմբեր 23,2015 22:17

2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ»  մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար  ոլորտի  նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «Մերկուրի» մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մերկուրի» մրցանակաբաշխությանը, որն ի դեպ միջազգային է և կազմակերպվում է աշխարհի բոլոր  առևտրաարդյունաբերական պալատներում, այս տարի ներկայացվել էր քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանում գործարարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի զարգացմանը նպաստելու համար պալատի նախագահ Մարտին Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել Է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ «Համաչափ և կայուն զարգացող քաղաք» անվանակարգում էլ Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մերկուրի» մրցանակի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031