Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհ վերլուծաբան. «Ադրբեջանին զենքի վաճառքը քաղաքական գործիք է Ռուսաստանի ձեռքին»

Հոկտեմբեր 26,2015 20:45

Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Polish Institute of International Affairs (PISM)) վերլուծաբան  Կոնրադ Զաշտոֆտը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից վտանգավոր է համարում ՌԴ-ի կողմի Ադրբեջանին զենքի վաճառքը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում: Եվ սա այն դեպքում, երբ միջազգային հանրությունը փորձում է շփման գծում լարվածությունը մեղմացնել, գոնե մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, որպեսզի բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվի, եւ որոշակի ճնշումներ է գործադրում Ադրբեջանի ուղղությամբ, պարոն Զաշտոֆտը պատասխանեց. «Լիովին համաձայն եմ այդ կարծիքին: Դա նաև շատ վտանգավոր է: Բայց զենքի վաճառքի Ռուսաստանի համար դեռ խորհրդային տարիներից սկսած եղել է լավագույն բիզնեսը: Մյուս կողմից դա Մոսկվայի ձեռքին քաղաքական գործիք է, որով նա գրավում է Բաքվին: Ադրբեջանի վերնախավը Լեռնային Ղարաբաղի հարցում հույս ունի ստանալ Ռուսաստանի աջակցությունը, այդ պատճառով էլ ցանկանում է ամեն կերպ ուժեղացնել իր կապերը Կրեմլի հետ»:

Մեր մյուս հարցին` Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը որեւէ արդյունք չի կարող ունենալ, քանի որ կողմերի միջև դեռ վստահություն չկա: Ըստ Ձեզ ի՞նչ սպասել երկու երկրների նախագահների հանդիպումից: Պարոն Զաշտոֆտը պատասխանեց. «Ցավոք, Մեթյու Բրայզան ճիշտ է: Հակամարտող երկու կողմերն էլ ներգրավված են մի խաղում, որի կանոնները թելադրվում են Մոսկվայի կողմից: Վերջինս հետաքրքրված է ստատուս քվոյի պահպանմամբ, ավելին` հետաքրքրված է վերահսկվող էսկալացիայով»:

Վերլուծաբանը  անդրադարձ կատարեց նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացը քիչ հավանական է: Նա չբացառեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական  զորքերի շփման գոտում գրանցվող միջադեպերը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողություների վերսկսման: Հիշեցնենք, որ ասուլիսը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն հայաստանյան մեդիայի համար. Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» ծրագրի շրջանակներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031