Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՓԻՆՔ հ/կ-ի ներկայացուցիչների հետ և անհանգստություն հայտնել նրանց դեմ բռնության սպառնալիքների վերաբերյալ

Հոկտեմբեր 30,2015 14:42

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը  այցելեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության գրասենյակ:

Խումբը դեսպանին ներկայացրեց տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին, որը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին:

Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական և ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում՝ իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ:  Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը:  ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները  և կպաշտպանեն խմբի անդամների և ԼԳԲԹ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները:

«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում:  Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », – ասաց դեսպան Միլզը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրություն

Լուսանկարը՝ pinkarmenia.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031