Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Ժամանակն է՝ հանրահավաքների կազմակերպեն նաեւ քաղաքական ուժերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2015 20:20

ԱԺ պատգամավոր, «Ոչ»-ի քարոզչության շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ընթացքում ներկայացրեց իրենց ծրագիրը եւ հետագա քայլերը: Ըստ որի նախատեսվում է երկրում կազմակերպել ակտիվ ոչ-ի քարոզ՝ ձեւավորելով պայքարի պատրաստ քաղաքացիների մի ամբողջ բանակ: Նախատեսվում է նաեւ ակտիվորեն պատրաստել հանրաքվեի օրինականության համար պայքարելու պատրաստ ավանգարդը եւ ապահովել նաեւ քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների լիարժեք համագործակցությունը: Ըստ Լեւոն Զուրաբյանի այդ համագործակցությունը թույլ կտա մինիմումի հասցնել ընտրակեղծիքները ընտրատեղամասերում:

«Այս բոլոր քայլերը արդյունավետ չեն լինի, եթե զուգահեռաբար երկրում չծավալվի ակտիվ հանրահավաքային պայքար: Մենք վստահ ենք, որ ակտիվ հանրահավաքային պայքարը եւ մասնակցությունը հանրաքվեին ոչ միայն միմյանց չեն խանգարում, այլ նաեւ միմյանց օգնում են: Ուստի՝ մենք կոչ ենք անում սկսել հանրահավաքային պայքարը՝ պատրաստ լինել ժողովրդի մոբիլիզացիայի հարցում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ընդգրկվել են «Ոչ-ի» ճակատի մեջ, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման հետ»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ժամանակն է, որ հանրահավաքների կազմակերպեն նաեւ քաղաքական ուժերը: Նա հայտարարեց, որ «Ոչ»-ի քարոզարշավի համատեղ շտաբը նոյեմբերի 20-ին ժամը 17:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ հանրահավաքի. «Այդ հանրահավաքում մենք կներկայացնենք հանրաքվեի անցկացման եւ մեր պայքարի միջանկյալ արդյունքները եւ արդեն ժողովրդին կասենք, թե ինչպես ենք մենք դեկտեմբերի 6-ին ստանալու այն արդյունքը, որը պետք է մեր ժողովրդին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031