Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հեռուստակամուրջ ՀՀ ԱԳՆ-ում` Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

Նոյեմբեր 03,2015 20:25

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված ավանդական հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 2-ից 6-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում մեկնարկած 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունեց և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաև կարևորեց նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունը և ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին և նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:

Հայ խաղաղապահներին ուղղված իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը և դրանով նպաստում նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան պրն Ռիչարդ Միլսը, Ֆրանսիայի դեսպան պրն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Նադիա Լիխտենբերգերը, Մեծ Բրիտանիայի դեսպան տկն Ջուդիթ Մարգրեթ Ֆարնվրթը և Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա պրն Ուիլյամ Լահյուն:

Աֆղանստանից և Կոսովոյից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչները, հայ սպաներն ու ենթասպաները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30