Լրահոս
Օրվա լրահոսը

Պահարանը՝ պատգամավորների մասին

Նոյեմբեր 11,2015 16:00 Share

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ընդունարանում տեղադրված այս «անվանական» պահարանը լուռ վկայությունն է այն փաստի, որ այս հանձնաժողովի անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Մարինե Մարաբյանը, Սամվել Ալեքսանյանը եւ մի շարք այլ պատգամավորներ, որոնք չեն մասնակցում այս հանձնաժողովի նիստերին: Ավելին, այս պատգամավորները 5-րդ գումարման ԱԺ-ում որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես չեն եկել: Ընդ որում, պահարանի վերնամասում Սամվել Ալեքսանյանին հատկացված դարակը միշտ այնքան լիքն է լինում տարբեր նամակներով՝ ասես նա հանձնաժողովի ամենաակտիվ պատգամավորներից է:

Մինչդեռ, ըստ «Պառլամենտ մոնիթորինգի», Սամվել Ալեքսանյանը այս նստաշրջանի 8 նիստերից կեսին արդեն ներկա չի եղել: Ինչպես վերջերս հայտնի դարձավ, պատգամավորների ամեն մի բացակայության համար աշխատավարձից պահվում է 30 հազար դրամ: Նստաշրջանը նոր է սկսվել, եւ Սամվել Ալեքսանյանը արդեն 120 հազար դրամ «տուգանվել» է:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30