ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է 500 000 – րդ քարտը: Հոբելյանական քարտի քարտապան դարձավ Բանկի հաճախորդ 27-ամյա Անի Փաշիկյանը: Անին հանդիսանում է Բանկի աշխատավարձային ծրագրի քարտապան և ներկայումս դասավանդում է ինֆորմատիկա Շիրակի մարզի Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում:
500 000-րդ քարտապանի պարգևատրումը տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին հանձնեց 500 000 դրամի հավաստագիր: Գումարը նույն օրը փոխանցվեց հաճախորդի աշխատավարձային քարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվ քարտերի և քարտերով ընդհանուր շրջանառության քանակով տարիներ շարունակ մնում է հայկական շուկայի առաջատար: ՎՏԲ-Հայաստան Բանկի չափաբաժինը Հայաստանյան շուկայում VISA и MasterCard միջազգային քարտերի թողարկման ընդհանուր քանակով կազմում է 35%:
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «500 000-րդ քարտի թողարկումը վկայում է այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի վճարային քարտերը ունեն մեծ պահանջարկ և վայելում են մեր հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ հոբելյանական քարտի քարտապան Անի Փաշիկյանին և մաղթում հաջողություններ ինչպես իր պատասխանատու մասնագիտության մեջ, այնպես էլ անձնական կյանքում»:
Կարդացեք նաև
Տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Visa և MasterCard ստանդարտ քարտերի լայն շարք, ինչպես նաև, Բանկը սպասարկում է տեղական ArCa բանկային քարտերը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել Հայաստանում ամենալայն մասնաճյուղային ցանցից՝ 67 մասնաճյուղ, և ցանկացած պահի (24/7) ստանալ կանխիկ միջոցներ Բանկի 158 բանկոմատներից: Քարտերի միջոցով Բանկի հաճախորդները կարող են վճարել ծառայությունների դիմաց, կատարել գնումներ առևտրային կետերում և ինտերնետում նույնքան պարզ, արագ և անվտանգ, ինչպես կանխիկ վճարումների դեպքում: Բացի դրանից, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները SMS-տեղեկատվության ծառայության միջոցով կարող են ստանալ իրենց վճարային քարտերով կատարված բոլոր գործարքների և հաշվեկշռի մասին տեղեկություններ:


















































