Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը եղել և մնալու է հայրենական արտադրողի կողքին»

Նոյեմբեր 11,2015 18:55

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել մսամթերքի արտադրության գործընթացին և աշխատանքային պայմաններին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին  է ներկայացրել 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, արտահանման և զարգացման նոր ծրագրերը:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարևորել է արտադրանքի որակը և նշել, որ ընկերությունն ունի արտադրանքի իրացման և արտահանման ծավալի ավելացման, ինչպես նաև շուկայի ընդլայնման մեծ ներուժ և տեխնիկական հնարավորություններ: «Կառավարությունը եղել և մնալու է հայրենական արտադրողի կողքին, շարունակելու է աջակցել, որպեսզի միասին կարողանանք զարգացնել մեր երկրի տնտեսությունը», – ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարում գործադիրը գործնական քայլեր է իրականացրել հարկային բեռը թեթևացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Վարչապետը շնորհավորել է «Բեկոն պրոդուկտ»-ի ղեկավարությանը և աշխատակազմին գործունեության 20-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ ու կառավարության անունից զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

1995 թ. հիմնադրված «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների, Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին և Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստացել է համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունում կատարվում են HACCP որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Արտադրության հիմնական ուղղություններն են՝ երշիկներ, նրբերշիկներ, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև իտալական և իսպանական երշիկեղենի տեսակներ: Վերջին 10 տարում ձեռնարկությունում կատարվել է շուրջ 2316912 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ձեռնարկության աշխատողների միջին թվաքանակը կազմում է 191 մարդ, միջին աշխատավարձը՝ 127600 ՀՀ դրամ:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30