Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կհամաձայնվի՞ Խնայբանկի ավանդատուների ժառանգները ստանան գումարները

Նոյեմբեր 11,2015 20:03 Share

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդատուների ժառանգներին կթույլատրվի ստանալ այդ ավանդների փոխհատուցումը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:

Ըստ կառավարություն ներկայացրած նախագծի, ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիների մահվան դեպքում, այդ իրավունքը փոխանցվում է ավանդատուի ժառանգներին անկախ նրանից, թե փոխհատուցման ցուցակում հաշվառված, բայց  մահացած ավանդատուի գումարը համապատասխան մարմին փոխանցվել է, թե ոչ:

Ներկայումս ընդունված կարգի համաձայն, եթե ավանդատուն մահացել է եւ նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ եթե գումարը համապատասխան մարմնին փոխանցվել է, ապա այս դեպքում է ժառանգորդն իրավունք ունենում ստանալ փոխհատուցումը:  Կառավարությունը գտնում է, որ ներկայիս կարգը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, այսինքն, եթե նախատեսված փոխհատուցման գումարը տեխնիկական կամ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ուշ փոխանցվի փոստային ծառայությանը, ապա մահացած ավանդատուի ժառանգները կզրկվեն փոխհատուցում ստանալու իրավունքից:

«Անհրաժեշտ է փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին`  անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ»,-նշված է նախագծում:

Վաղը կառավարությունը կորոշի՝ հավանություն տա՞լ այս նախագծին, թե՝ ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30