Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում քննարկում են հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերը

Նոյեմբեր 11,2015 23:10

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ ղեկավար կազմի հանդիպումը կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի եւ համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների հիմնական այն դրույթները, որոնք հնարավորություն են՝ երկրում իրականացնելու լրջագույն համակարգային փոփոխություններ։

Համայնքի բնակիչներին եւ ԲՀԿ ակտիվին հետաքրքրում էին, մասնավորապես, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության եւ անվտանգության ոլորտին առնչվող փոփոխությունները, ինչպես նաեւ՝ իշխանության տարանջատման եւ իշխանության յուրաքանչյուր թեւի հստակ պատասխանատվության մեխանիզմները։

Հանդիպման ավարտին ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ անդամների հետ քննարկել են հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30