Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն… արյունիւ. ypc.am

Նոյեմբեր 30,2015 12:39

Նոյեմբերի 20-ին ահաբեկչություն տեղի ունեցավ Մալիում: Եղան նաև զոհեր: Տեղեկությունը, հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցներից, թափանցեց մեր ԶԼՄ-ներ ևս: Եվ ահա, նույն երեկոյան, նույն Մալիից դարձյալ տեղեկություններ կան՝ այս անգամ թե ինչպիսին է այս աղքատագույն երկրի …  նորաձևությունը: Հիրավի, անսպասելի շրջադարձ: Իսկ ինչո՞ւ ոչ: Այս նյութն ավելի վաղ էր պատրաստված, քանի որ այնտեղ ներկայացվածը մի քանի ժամվա, այն էլ՝ ահաբեկչական գործողության թեժ ժամերին արված աշխատանք չէր: Եվ այն արձագանքն էր հոկտեմբերին տեղի ունեցած փառատոնի: Սակայն նկատի առնելով աշխարհի սրված ուշադրությունն այդ երկրի նկատմամբ, այդ տեղեկությունն արտատպողները թեև օգտագործել էին ահաբեկչության առիթը, սակայն ստացվել էր այնպես, որ այդ երկիրը ներկայացրել էին առնվազն հետաքրքրաշարժ, դրական տեսանկյունից. հո միայն ահաբեկչությունները չե՞ն այս կյանքում:

Հայաստանյան ԶԼՄ-ներն էլ արագորեն տարածեցին Մալիի ինքնատիպ նորաձևության նմուշները: Եվ հնարավոր է, որ գիտակցված էլ չէր, բայց այս ամենի ուղերձը մոտավորապես այս էր. «Միայն արյան մասին չէ, որ արժե գրել»:

Փաստորեն կարելի է կոռեկտ լինել, երբ արյունը հեռո՞ւ է մեզանից:

 

Լուսանկարը՝ lenta.ru-ից:

Նյութի մանրամասները կարդացեք ԵՄԱ -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30