Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական այնքան ենք աշխատելու, մինչեւ այս իշխանությունները Հայաստանից հեռանան»

Դեկտեմբեր 07,2015 20:27

Այսօր «Ազատության» հրապարակում «Ոչ»-ի նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցող  «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, դիմելով հավաքվածներին, ասաց. «Ի՞նչ տեղի ունեցավ դեկտեմբերի վեցին. մեր քաղաքացիները վճռականորեն գնացին տեղամասեր, քվեարկեցին «ոչ»  եւ գրողի ծոցը ուղարկեցին այս իշխանություններին»:

Ըստ նրա՝ «ոչ» է քվեարկել քաղաքացիների մեծամասնությունը, «ոչ»-ը հաղթել է բոլոր տեղամասերում. «Տեղի է ունեցել մեր ժողովրդի կամաարտահայտություն,- ասաց նա՝ ավելացնելով,- «Մենք այս ամենի արդյունքում ապացուցեինք, այն, որ հնարավոր է միասնական ճակատ կազմել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ, քաղաքական նախաձեռնությունների հետ: Հնարավոր է այնպես անել, որ մեր ժողովուրդը իրական քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի»:

Ըստ ելույթ ունեցողի՝ այս ամենից պետք է լուրջ հետեւություններ անել: «Մենք հետագայում եւս միասնական պետք է աշխատենք: Միասնական այնքան ենք աշխատելու, մինչեւ այս իշխանությունները Հայաստանից հեռանան, մինչեւ ընդդիմությունը եւ ժողովուրդը  չհամոզվի, որ նաեւ ընտրությունների միջոցով կարող է  նշել իր հաղթանակը»:

Արշակ Մուսախանյանը նշեց, որ քաղաքական ուժերը պետք է իրենց քայլերը ներկայացնեն, իսկ քաղաքացիական նախաձեռնությունները միանան նրանց: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք վճռական մասնակցեցին հանրաքվեին:

«Այլեւս որեւէ բան մեր քաղաքացիներին չի վախեցնում, չի ընկճում: Մեր քաղաքացիները գնում են եւ քվեարկում են: Մնում է, որ մարտիկները գնան եւ պաշտպանեն մեր ձայները,- ասաց նա եւ կարեւորեց այս գործում բոլորի միասնությունը,«Մենք միասնական ենք այնքան ժամանակ, մինչեւ ժողովրդավարությունը չի տոնել իր հաղթանակը»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031